Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքը համբերել գիտե, մենք՝ հոխորտալ

Թուրքը համբերել գիտե, մենք՝ հոխորտալ
12.01.2023 | 10:41

Ցավալի է խոստովանել՝ ինչ-որ առումով ռուսի ոտնատեղը դարձանք, թուրքի էլ՝ չայխանան: Մեկն ասում է՝ կոշիկս սրբիր, որ փրկեցի, մյուսը՝ չայս մատուցիր, որ քեզ չսպանեմ: Փաստորեն, թուրքը համբերել գիտե, մենք՝ հոխորտալ: Մեկն այնպես կանի, որ ոտնատեղը լենանա, մյուսն էլ՝ չայխանան կընդարձակի: Ինչպես ասում են՝ «Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին». բա մե՞նք՝ ժողովու՞րդը...

Պարզվում է՝ է՜ն գլխից է ժողովուրդն անտեսված եղել: Այս պայմաններում դժվար է հպարտ կանգնելը, շատ ավելի դժվար է լինելու այս կարգավիճակից ազատվելը: Պատվով պարտվելն էլ մեծություն է, անպատիվ պարտվողից ի՞նչ սպասել: Մեզ հեքիաթի «անհաղթ աքլոր» է պետք՝ թշնամու փորում մարսվելիս էլ ծուղրուղու կանչի ու աշխարհին պատմի, որ քաջասիրտ ու ազնվական հային եփել, կերել են, ուզում են հետքերն էլ վերացնե՝ ջուրը քաշելով:

Հույսս Թումանյանի այս հեքիաթն է. մնում է «անհաղթ աքլորին» գտնել, ստահակի վրա էլ ջուր քաշել: Իսկ ո՞վ կուզենար անցնել եռաժանու մարսողական ոլորանով ու ողջ մնալ՝ անձեռ, անոտք, անմեջք... Հուսով եմ՝ և՛ փորը պատռողը կծնվի, և՛ այնտեղից դուրս եկող աքլորը: Հեքիաթասաց չդառնամ, բայց հավատում եմ նրա մոգական գաղտնագրերին: Գոնե այս մի հեքիաթը անխելքի համար բարեբախտ է ավարտվում, ինչու՞ ազգովի չջանալ ու չերկնել երկիր ու երկին:

Սուսաննա Բաբաջանյան

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 18941

Մեկնաբանություններ